«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
28.10.2014 | 00:30

...թե մինչ որդին հավատարմորեն շարունակում է հոր՝ Լիսկայի, «փառավոր» ուղին, մարզպետի պաշտոնում «վերականգնված» Սուրեն Խաչատրյանը Սյունիքում հին բարքերին է անցել: Դպրոցից մինչև մանկապարտեզ, մարզպետարանից մինչև հիվանդանոց իրենց զբաղեցրած տեղերին են վերադառնում Սուրեն Խաչատրյանի հետ հեռացածները: Ասում են, վերջերս անգամ մարզի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկը, չնայած հրաշալի մասնագետ լինելու հանգամանքին, հեռացվել է աշխատանքից, իսկ նրա տեղն զբաղեցրել է մարզպետի «մարդը», ով նրա օրոք «գլխավորում» էր հիվանդանոցը:

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ